«Իրոհա» կենտրոնը և «Հիկարի» կենտրոնը արժանացել են ԱԳ նախարարի շնորհակալագրերի
2021/8/25
2021 թվականի օգոստոսի 20-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց իր 2021 թվականի` արտգործնախարարի շնորհակալագրերի մրցանակակիրներին: Հայաստանից պարգևատրվել են «Իրոհա» հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոնը և «Հիկարի» hայ-ճապոնական գիտակրթական և մշակութային կենտրոնը։
Արտաքին գործերի նախարարի շնորհակալագրերը տրվում են միջազգային բնագավառում ակնառու նվաճումների հասած անհատներին և խմբերի՝ ճանաչելով նրանց ներդրումը Ճապոնիայի և այլ երկրների միջև բարեկամության խթանման գործում: Շնորհակալագրերի նպատակն է նաև նպաստել ճապոնական հասարակության կողմից վերջիններիս գործունեության ըմբռնմանը և աջակցությանը:
Արտգործնախարարի շնորհակալագրին երկու կազմակերպություններն արժանացել են հետևյալ ոլորտներում իրենց ավանդի համար․
●«Իրոհա» հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն՝ ճապոներենի ուսուցման խթանում Հայաստանում
●«Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթական և մշակութային կենտրոն՝ ճապոնական մշակույթի տարածման խթանում Հայաստանում
«Իրոհա» կենտրոնը և «Հիկարի» կենտրոնը արժանացել են արտգործնախարարի շնորհակալագրին` ի գնահատանք Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնման խթանմանն ուղղված իրենց երկարաժամկետ գործունեության: