Ճապոներեն բանավոր խոսքի 10-րդ մրցույթ

2021/11/9
Նոյեմբերի 7-ին Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ Ճապոներեն բանավոր խոսքի 10-րդ մրցույթը (կազմակերպիչ` Հայաստանում ճապոներեն լեզվի ուսուցիչների ասոցիացիա, աջակից` ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն)։  Մրցույթին ներկա էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն ՀԱՐԱԴԱ Կազույան, ով հանդես եկավ ողջույնի խոսքով։ 

Այս անգամ մրցույթին կար 9 մասնակից, ովքեր ճապոներենով արտահայտեցին իրենց մտքերը տարբեր թեմաների շուրջ։ Հաղթողը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Մելքումյանը, պարոն Հարադայի կողմից ստացավ դեսպանի գավաթը:
Ճապոներեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի նախագահի պաշտոնակատար տիկին Խոջիկյանի ողջույնի խոսքը
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Հարադայի ողջույնի խոսքը
Ուսանողների անվանակարգի առաջին տեղի մրցանակակիր պարոն Մելքումյանի ելույթը
Մասնակիցների խմբային լուսանկար Մասնակիցների խմբային լուսանկարը