Փետրվարի 3-ից 24-ը կանցկացվի Ճապոնական ֆիլմերի 15-րդ փառատոնը

2022/1/27
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը հրավիրում է վայելելու ժամանակակից ճապոնական կինեմատոգրաֆը՝ Ճապոնական ֆիլմերի 15-րդ փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա փետրվարի 3-ից 24-ը (ընդհանուր 6 օր)։ 

Այս տարի ճապոնական ֆիլմերը կցուցադրվեն Երևանում, Էջմիածնում, Իջևանում և Գյումրիում։ Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են ճապոներենով՝ ռուսերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։

*COVID-19-ի կանխարգելման կանոններին համապատասխան՝ մուտքի համար կպահանջվի դիմակ և բացասական ՊՇՌ թեստի արդյունք (առավելագույնը 72 ժամ վաղեմության) կամ պատվաստման սերտիֆիկատ՝ QR կոդի կամ թղթային տարբերակով։

Կազմակերպիչ` ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն
Համակազմակերպիչներ՝ Ճապոնիա հիմնադրամ, Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն
Համագործակցող կազմակերպություններ՝ Մոսկվա կինոթատրոն, Էջմիածնի քաղաքապետարան, Իջևանի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոն, «Նարեկ» բարեգործական հիմնադրամ:

Տեղեկատվություն ֆիլմերի վերաբերյալ

Ցուցադրման ժամանակացույց՝

ԵՐԵՎԱՆ
Մոսկվա կինոթատրոն,Կապույտ դահլիճ (ք. Երևան, Աբովյան 18)

Փետրվարի 3, 2022
18:30 Բացման խոսք
18:45 Իվանե. անխռովության սուրը                                                                                    
 
Փետրվարի 4, 2022

18:30 Միայն կատուն գիտի
 
Փետրվարի 5, 2022
14:00 Ստոպ-կադր անիմացիոն ֆիլմեր Տակեշի Յաշիրոյից (4 մաս) 
18:30 Գրեթե հրաշք

ԷՋՄԻԱԾԻՆ
Քաղաքապետարանի կինոսրահ (ք. Էջմիածին, Մ. Մաշտոց 0)
Փետրվարի 9, 2022
15:00 Իվանե. անխռովության սուրը       

ԻՋԵՎԱՆ
Իջևանի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոն (ք. Իջևան, Իջևանյան 5)
Փետրվարի 19, 2022

15:00 Փոփ ին քյու 

ԳՅՈՒՄՐԻ
​«Նարեկ» բարեգործական հիմնադրամ (ք․ Գյումրի, Ղորղանյան 83)
Փետրվարի 24, 2022

15:00 Պատմություն սամուրայական խոհանոցի մասին. իրական սիրո պատմություն
d