Դեսպան Ֆուկուշիման քաղաքավարության այց է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

2022/2/10
 Փետրվարի 8-ին դեսպան Ֆուկուշիման քաղաքավարության այց է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։  Հանդիպման ընթացքում վարչապետն ընդգծել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։  Ի պատասխան՝ դեսպանն իր մեծ ցանկությունն է հայտնել ամրապնդել երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։  Զրուցակիցները քննարկել են նաև աղետների ռիսկի նվազեցման, առողջապահության և այլ ոլորտներում համագործակցության, երիտասարդության փոխանակման խթանման, ինչպես նաև «Օսակա-Կանսայ Էքսպո 2025» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր:
1
2