Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն.Գ. պարոն ՖՈՒԿՈՒՇԻՄԱ Մասանորիի ուղերձը Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ
2022/2/23
Ինձ համար մեծագույն պատիվ է այսօր Ձեզ հետ միասին տոնել Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձը, ով այս տարվա փետրվարի 23-ին դառնում է 62 տարեկան։ Ցավում եմ, որ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, այս տարի նույնպես հնարավոր չէ կազմակերպել ընդունելություն՝ տոնելու Նորին Մեծություն կայսեր ծննդյան տարեդարձը։ Ուստի ցանկանում եմ իմ շնորհավորական ուղերձը հղել հետևյալ կերպ։
Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է «օրենքի գերակայության» սկզբունքի վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի կառուցման գործում։ Այդ կապակցությամբ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է տարատեսակ օգնություն, ներառյալ տնտեսական և մարդասիրական ոլորտներում: Ճապոնիան ապագայում էլ կշարունակի նմանատիպ օգնություն ցուցաբերել Հայաստանին։
Չնայած որ Ճապոնիան և Հայաստանն աշխարհագրորեն հեռու են միմյանցից և ունեն տարբեր մշակույթ, սովորույթներ և ավանդույթներ, մենք ունենք նաև որոշ նմանություններ: Ե՛վ Ճապոնիան, և՛ Հայաստանն ունեն հնագույն պատմություն և հարգում են ավանդական մշակույթը: Կցանկանայի նաև ընդգծել, որ երկու ազգերն էլ արժևորում են «մարդկային ռեսուրսները» և գիտակցում կրթության կարևորությունը։
Այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարևորագույն խնդիրներն են տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, մշակութային փոխանակումների խթանումը, ինչպես նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի զարգացումը։ Կարծում եմ նաև, որ ակտիվ քաղաքական երկխոսություններն անփոխարինելի են այս գործունեությունը խթանելու համար։ Ես՝ որպես Հայաստանում Ճապոնիայի դեսպան, կանեմ առավելագույնը վերը նշված նպատակներին հասնելու համար։
Ցանկանում եմ եզրափակել իմ ուղերձը՝ Նորին Մեծությանն ի սրտե մաղթելով քաջառողջություն, իսկ Ճապոնիայի և Հայաստանի միջև ջերմ հարաբերություններին՝ հետագա զարգացում։

23 փետրվարի, 2022
ՖՈՒԿՈՒՇԻՄԱ Մասանորի
Արտակարգ և լիազոր դեսպան
ՖՈՒԿՈՒՇԻՄԱ Մասանորի
Արտակարգ և լիազոր դեսպան