Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթում պարոն ԿԻՏԱՄՈՒՐԱ Յոն մրցանակի է արժանացել

2022/6/15
授賞式
大使と
  2022թ.-ի հունիսի 6-ից 13-ը Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվել է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը (այս տարի թավջութակի բաժին), և երկրորդ տեղի մրցանակին է արժանացել ճապոնացի թավջութակահար պարոն ԿԻՏԱՄՈՒՐԱ Յոն։ Պարոն Կիտամուրան նաև արժանացել է հատուկ մրցանակի՝ Դավիդ Պոպերի (19-րդ դարի նշանավոր թավջութակահար և կոմպոզիտոր) ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար, որն այս մրցույթի թեմատիկ մեղեդիներից մեկն էր։
  Հունիսի 13-ին դեսպան Ֆուկուշիման ներկա է գտնվել փակման համերգին, ինչպես նաև մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված ընթրիքին։ Դեսպանը շնորհավորել է պարոն Կիտամուրային, ինչպես նաև խոսել  կազմակերպիչների և մրցանակակիրների հետ Ճապոնիայի և Հայաստանի միջև երաժշտական փոխանակման ապագայի մասին:
  Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեկնարկել է 2003 թ.-ին` 20-րդ դարի հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Ամեն տարի մրցույթին մասնակցում են երիտասարդ երաժիշտներ ողջ աշխարհից, ներառյալ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Չինաստանից և Հարավային Կորեայից: