Ճապոներեն բանավոր խոսքի 12-րդ մրցույթ

2023/11/9

Նոյեմբերի 5-ին Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել Ճապոներեն բանավոր խոսքի 12-րդ մրցույթը՝ կազմակերպված Հայաստանում ճապոներեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի կողմից՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ։

Դեսպան Ֆուկուշիման ներկա է գտնվել միջոցառմանը և ելույթ ունեցել՝ ավելացնելով միջոցառման ոգևորությունն ու նշանակությունը։ Մրցույթին հանդես է եկել 9 մասնակից՝ ելույթ ունենալով տարբեր թեմաներով։

Հաղթողը պարգևատվել է դեսպանի գավաթով, որը հանձնել է դեսպան Ֆուկուշիման։
 

1
2
3
4