Դեսպան Աոկիի հավատարմագրերի հանձնման արարողությունը ՀՀ նախագահին

2024/1/11
  2024 թ.-ի հունվարի 11-ին դեսպան Աոկին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Ն․Գ․ պարոն Վահան Խաչատուրյանին։ Հանդիպման ժամանակ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 30 տարիների ընթացքում, երկու երկրներն առանձնահատուկ հարաբերություններ են ունեցել, և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն նաև ապագայում։ Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության ցուցաբերած աջակցության համար, որը կարևոր դեր է խաղացել Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար։
   Ի պատասխան՝ դեսպան Աոկին նշել է, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ նմանություններ և ընդհանուր արժեքներ, և պատրաստակամություն է հայտնել ջանք չխնայել՝ զարգացնելու երկու երկրների միջև բարեկամությունը, այդ թվում՝ ՏՏ ոլորտում համագործակցությունը։  
President1
President2
President3