Դեսպան Աոկին քաղաքավարության այց է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

2024/2/9

Փետրվարի 9-ին դեսպան ԱՕԿԻ Յուտական քաղաքավարական այց է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանդիպման ընթացքում վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական նոր պաշտոնի կապակցությամբ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է տնտեսական կապերի շարունակական աճը և իր գոհունակությունը հայտնել տարբեր ոլորտներում Ճապոնիայի աջակցության համար։

   Ի պատասխան՝ դեսպան Աոկին իր ամուր հանձնառությունն է հայտնել երկու երկրների միջև բազմաբնույթ ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցում: Բացի այդ, դեսպան Աոկին վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու Ճապոնիայի որոշման մասին։ 2023 թվականի հոկտեմբերին տրամադրված 2 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ մարդասիրական օգնությունից հետո Ճապոնիայի կառավարությունը ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ այժմ հատկացնելու է 3 միլիոն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղից  տեղահանված անձանց հիմնական ենթակառուցվածքին և սոցիալական ինտեգրմանը և հյուրընկալող համայնքներին աջակցելու ծրագրին: Քննարկվել են նաև 2025 թվականի Օսակա-Կանսայ էքսպոին Հայաստանի մասնակցությունը և այլ թեմաներ։

1
2
3
4