2025 թվականի Ճապոնիայի կառավարության (MEXT) կրթաթոշակի (դեսպանության առաջարկ) «Բակալավրիատի ուսանողներ» ծրագրի դիմումների ընդունումը բաց է

2024/4/15
Ճապոնիայի կառավարության (Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարություն, MEXT) 2025թ.-ի «Բակալավրիատի ուսանողներ» կրթաթոշակների համար դիմումների ընդունումը բաց է:

Խնդրում ենք ուշադիր կարդալ (Բակալավրիատի ուսանողներ) ծրագրի ուղեցույցը, լրացնել դիմումների ձևերը և ներկայացնել Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն մինչև վերջնաժամկետի ավարտը: Խնդրում ենք հնարավորության դեպքում դիմումի ձևը լրացնել՝ օգտագործելով ինտերնետային բրաուզեր կամ PDF ընթերցող: Հայաստանի Հանրապետությունից դիմորդներին փաստաթղթերը ներկայացնելու փուլում անհրաժեշտ չէ ներկայացնել առողջության վկայական (Health Certificate): Փաստաթղթերի զննումը հաջողությամբ անցած դիմորդները պետք է ներկայացնեն առողջության վկայականը մինչև հարցազրույցի օրը։ Թերի դիմումներով դիմորդները չեն հրավիրվի քննության:
 
【Դիմումների ուղեցույց «Բակալավրիատի ուսանողներ» ծրագիր】
https://www.studyinjapan.go.jp/en/smap-stopj-applications-undergraduate.html 

【Ժամանակացույց】
Դիմումների ընդունման վերջնաժամկետ․2024թ.-ի մայիսի 31 (ուրբաթ), ժ․ 17:00
Փաստաթղթերի զննման արդյունքների ծանուցում․ 2024 թհունիս 14 (ուրբաթ)
Գրավոր քննություն․ 2024 թ-ի hունիսի 20 (հինգշաբթի) Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։
Հարցազրույց․ 2024 թ-ի hունիսի 25 (երեքշաբթի)  Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։
*Ժամանակացույցը կարող է փոխվել՝ կախված դիմորդների թվից
 
【Դիմումները ներկայացնելու հասցեն】 *Խնդրում ենք հաշվի առնել, որ էլեկտրոնային փոստով ուղարկված դիմումները չեն դիտարկվելու։
Դիմումները պետք է ներկայացնել Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն (Երևան, Բաբայան փ., 23/4)՝ նշելով, որ դիմում եք MEXT կրթաթոշակային ծրագրին
 
【Կոնտակտային տվյալներ】
Հեռ. (+374 11) 52 30 10 (ներքին 127)
Էլ. փոստ. embjp@yv.mofa.go.jp


Զգուշացում. Դիմումի փաստաթղթերը չեն վերադարձվելու, ուստի խորհուրդ ենք տալիս նախքան հանձնելը պատճենել բոլոր փաստաթղթերը։