ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը արժանացել է ԱԳ նախարարի շնորհակալագրի

2024/8/1

2024թ․-ի օգոստոսի 1-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է 2024 թ․-ի՝ արտաքին գործերի նախարարի  գովասանագրերը ստացողների անունները: ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ պարոն Սերոբ Գաբրիելյանը պարգևատրվել է՝ ի նշան իր գործունեությամբ Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնմանը խթանելուն։

Լոռու մարզի Սպիտակ քաղաքը, որտեղ աշխատում է պարոն Գաբրիելյանը, եղել է 1988թ․-ի երկրաշարժի էպիկենտրոնը և հսկայական վնասներ կրել։ 2012 թվականին՝ Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժից հետո, պարոն Գաբրիելյանը հնարավորություն է ունեցել այցելել Ճապոնիա՝ JICA-ի վերապատրաստման ծրագրի շրջանակներում, և շրջել աղետից տուժած շրջաններում։ Նա, տպավորված լինելով տուժած տարածքների թշվառ վիճակով և աղետից հետո վերականգնմանն ուղված՝ բնակչության հսկայական ջանքերով, Հայաստան վերադառնալուն պես ակտիվորեն դրամահավաք է նախաձեռնում՝ քաղաքի կենտրոնում գտնվող Սպիտակի երկրաշարժի հուշահամալիրի կողքին Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու իր գաղափարը կյանքի կոչելու համար։ Պարոն Գաբրիելյանին հաջողվում է իրագործել այդ գաղափարը՝ շնորհիվ տեղի բնակիչների առատաձեռն ներդրումների, այդ թվում՝ փրկարարական խմբի իր գործընկերների, ինչպես նաև իր անձնական միջոցները նվիրական կերպով ներդնելով։ Այդ ժամանակից ի վեր ամեն տարի մարտի 11-ին, դեկտեմբերի 7-ից բացի, բազմաթիվ քաղաքացիներ հավաքվում են հուշահամալիրի մոտ՝ ոգեկոչելու երկրաշարժի զոհերի հիշատակը և աղոթում շուտափույթ վերականգնման համար։ Այս իրադարձություններն այժմ դարձել են երկու երկրների միջև աղետների կանխարգելմանն ուղղված համագործակցության խորհրդանիշը:

Ճապոնիայի դեսպանությունն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում պարոն Գաբրիելյանին իր ջանքերի և ձեռքբերումների համար և շնորհավորում ԱԳ նախարարի գովասանագիրը ստանալու կապակցությամբ։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հղումը: https://www.mofa.go.jp/press/release/pressite_000001_00466.html

1
2