Դեսպան Աոկին մասնակցել է Հիրոշիմայի և Նագասակիի զոհերի ոգեկոչման արարողությանը Մանկական զբոսայգում
2024 թ․-ի օգոստոսի 6-ին Երևանի Մանկական զբոսայգում տեղի է ունեցել Հիրոշիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների զոհերի ոգեկոչման ամենամյա արարողությունը՝ կազմակերպված «Հիկարի» կենտրոնի կողմից՝ նախագահ տիկին Կարինե Փիլիպոսյանի գլխավորությամբ։
Բացի դեսպան Աոկի Յուտակայից արարողությանը ներկա էին նաև ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ տիկին Կարապետյանը, «Հիկարի» կենտրոնի բազմաթիվ անդամներ, ինչպես նաև այլ քաղաքացիներ։
Արարողությունը սկսվել է հարգանքի տուրք մատուցելով, և Հիկարի կենտրոնի անդամները ծաղիկներ և ծալված թղթե կռունկներ են խոնարհել «Խաղաղության ուխտի հուշաքարին»՝ բերված Հիրոշիմայից: Այս ակնածանքի արարողությանը հաջորդել է մեկ րոպե լռություն՝ թույլ տալով ներկաներին մի պահ մտածել Հիրոշիմայի և Նագասակիի կրած ասանելի կորուստների մասին:
Դեսպան Աոկին, տիկին Կարապետյանը և տիկին Փիլիպոսյանը հանդես են եկել ելույթներով՝ ընդգծելով խաղաղության կարևորությունը և հետագա ողբերգությունները կանխելու համար շարունակական ջանքերի անհրաժեշտությունը։ Ելույթներից հետո «Հիկարի» կենտրոնի անդամները հայերեն և ճապոներեն հաիկուներ են կարդացել խաղաղության մասին: Արարողությանը մշակութային շունչ են հաղորդել Հայաստանի փոքրիկ երգիչները՝ ճապոնական «Ֆուրուսատո» և հայկական «Կիլիկա» երգերի կատարմամբ։
Եզրափակելով, ներկաները թղթե լապտերներ են դրել «Խաղաղության ուխտի հուշաքարին» մոտ՝ հարգելու զոհերի հիշատակը։