Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության միջև Հարկային կոնվենցիայի ստորագրումը
2024/12/26
- 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանում դեսպան Աոկի Յուտական և ՀՀ ֆինանսների նախարար պարոն Վահե Հովհաննիսյանը ստորագրեցին «Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)։
- Սույն Կոնվենցիան նպատակ ունի բացառել կրկնակի հարկումը երկու երկրներում՝ հստակեցնելով Ճապոնիայում և Հայաստանի Հանրապետությունում հարկվող եկամտի շրջանակը։ Ակնկալվում է նաև, որ այս Կոնվենցիան ապահովելու է միջազգային հարկերից խուսափելու և հարկերը շրջանցելու կանխարգելումը՝ խթանելով երկու երկրների միջև հետագա փոխադարձ ներդրումները և տնտեսական փոխանակումը:
- Կոնվենցիան ուժի մեջ է մտնելու երկու երկրներում ներպետական ընթացակարգերի ավարտից հետո (Ճապոնիայի դեպքում՝ Ազգային դիետի կողմից հաստատվելուց հետո):
- Կոնվենցիայի վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք այցելել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության համապատասխան էջերը ստորև. https://www.mofa.go.jp/press/release/pressite_000001_00882.html https://www.mofa.go.jp/mofaj/press/release/pressit_000001_01587.html