Արտգործ նախարար պարոն Տարո Կոնոյի այցը Հայաստան

2018/9/10
Քաղաքավարության այց նախագահ Ա․ Սարգսյանին
Քաղաքավարության այց վարչապետ Ն․ Փաշինյանին
Սեպտեմբերի 3-ին, արտգործ նախարար պարոն Կոնո Տարոն այցելեց Հայաստան, որպես Հայաստան այցելած առաջին արտգործ նախարար։ Նախարար Կոնոն հանդիպում ունեցավ Հայաստանի արտգործ նախարար պարոն Զ․ Մնացականյանի հետ, կատարեց քաղաքավարության այց ՀՀ նախագահ պարոն Ա․ Սարգսյանին և ՀՀ վարչապետ պարոն Ն․ Փաշինյանին։ Արտգործ նախարարների հանդիպման ժամանակ համագործակցային հարաբերությունների հետագա զարգացման ակնկալիքով առաջարկվեց «Կովկասյան նախաձեռնություն»-ը, որը բաղկացած է մարդկային ռեսուրսների զարգացման երկու կետերից՝ ենթակառուցվածքների զարգացումներից և գործարար միջավայրի բարելավման աջակցությունից: Այս տարվա փետրվարին երկկողմ ներդրումային համաձայնագրի կնքման հիման վրա քննարկվել են նաև տնտեսական, առևտրի, զբոսաշրջության, նորարարության և մարդկային փոխանակման բնագավառում համագործակցության հարցեր:
Համատեղ մամլո ասուլիս նախարար Զ․ Մնացականյանի հետ