Տեղի է ունեցել «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի» մշակութային դրամաշնորհի համաձայնագրի ստորագրումն և փոխանակումը
2017/4/3
Մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Տագուչին և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար պարոն Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԳ նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ, ստորագրել և փոխանակել են «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի» ընդհանուր մշակութային դրամաշնորհի համաձայնագիրը:
Ստորագրման արարողությանը հայկական կողմից ներկա են գտնվել արտաքին գործերի փոխնախարար պարոն Արմեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:
Այս համագործակցության շրջանակում նախատեսված է Հայաստանի միակ հանրային հեռուստաընկերությանը ապահովել մինչև օրս առկա բոլոր տեսագրությունների թվայնացման սարքավորումներով, ընդհանուր առմամբ 137 900 000 իենի սահմաններում:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը պատկանում են արժեքավոր տեսագրություններ Հայաստանի մշակույթի, պատմության, շրջակա միջավայրի, կրթության, աղետների վերաբերյալ, մասնավորապես 1988 թ. Սպիտակում տեղի ունեցած ահեղ երկրաշարժի մասին տեսանյութ, որը իրենից ներկայացնում է այս երկրի աղետների կանխարգելման և իրազեկման համար արժեքավոր նյութ:
Այս համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի նշված հեռուստաընկերությանը պատկանող հսկայական անալոգային տեսանյութերի վերակնգնումն ու վերանորոգումը, թվայնացումը, համապատասխան սարքավորումներով ապահովումը, որի օգնությամբ այդ տեսագրությունները, համացանց մուտք գործելով, հասանելի կլինեն հասարակության համար: Ակնկալվում է, որ Հայաստանի տնտեսական զարգացման առումով այս համագործակցությունը կնպաստի ինստիտուցիոնալ ու ենթակառուցվածքային աճին, ինչպես նաև տարածաշրջանի զարգացմանը և աղետների կանխարգելման միջոցառումների ամրապնդմանը: