Ճապոնական հեռուստահաղորդումների (NHK վավերագրական ֆիլմերի) հեռարձակում
2017/5/16
Ստորև ներկայացված են NHK վավերագրական ֆիլմեր, որոնց հեռարձակումը կմեկնարկի «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:
Այս հեռուստահաղորդումների հեռարձակումը հնարավոր դարձավ Ճապոնական հիմնադրամի՝ Պանարմենիան Մեդիա Գրուպին «Ճապոնական հեռուստահաղորդումների հեռարձակումը արտերկրում» ծրագրի շրջանակներում ճապոնական հեռուստածրագրի տրամադրման շնորհիվ:
Մենք ակնկալում ենք, որ այս վավերագրական ֆիլմերի հեռարձակումը կդառնա Հայաստանում Ճապոնիայի հանդեպ հետաքրքություն առաջացնելու լավ առիթ: Բաց մի թողեք:
«Մեքենաներ»
Մայիսի 25-ին (Հնգ) ժամը՝ 17:35-ին~
«Ապագային ընդառաջ»
Այս գիտահանրամատչելի հեռուստահաղորդումը պատմում է Ճապոնական առաջադեմ գիտության և տեխնիկայի գաղափարների վերափոխման և առևտրայնացման փորձի մասին:
Մաս 1-ին «Ապագայի էկո մեքենաները»
Մայիսի 26-ին (Ուրբ) ժամը՝ 17:35-ին~
Որպես էկո-մեքենաներ՝ ուշադրություն են գրավում էլեկտրական և հիբրիդ մեքենաները: Այդ տրանսպորտային միջոցների բարձրորակ շարժիչները կառուցված են հզոր մագնիսներից: Կարևորագույն դեր են խաղում նաև հազվագյուտ մետաղները, որոնցից պատրաստում են այդ մագնիսները: Այս հաղորդումը բացահայտում է այդ ոլորտի վերջին զարգացումները:
Մաս 2-րդ «Զարգացնելով նոր Շինկանսենը»
Հունիսի 1-ին (Հնգ) ժամը՝ 17:30-ին~
Այսօր կառուցվում է 320 կմ/ժ արագություն զարգացնող հաջորդ սերնդի շինքանսեն գնացքը: Այս հաղորդումը բացահայտում է այդ նոր գնացքների անկրկնելի պատմությունը, այդ թվում՝ նրանց քաշի նվազեցման և աղմուկի վերահսկողության մարտահրավերները:
Մաս 3-րդ «Օրիգամիի նոր հնարավորությունները»
Հունիսի 2-ին (Ուրբ) ժամը՝ 17:30-ին~
Ներկայումս օրիգամիի մեջ կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ: Այս հաղորդումը ցուցադրում է այն հնարավորություները, որոնք առաջարկում է ճապոնական ավանդական թուղթ ծալելու արվեստը, օրինակ՝ կիրառելով օրիգամիի սկզբունքները ավտոպահեստամասերը նախագծելիս, որոնք արդյունավետ կլանում են բախման էներգիան: