Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերին ուղղված դրամաշնորհային աջակցության շրջանակներում կայացավ «Ղուկասավան գյուղում ՏՏ մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» պայմանագրի ստորագրման արարողությունը
2018 թվականի փետրվարի 23-ին ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան գյուղում կայացավ «Ղուկասավան գյուղում ՏՏ մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» պայմանագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերին ուղղված դրամաշնորհային աջակցության շրջանակներում: Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչին, ինչպես նաև Ղուկասավանի համայնքապետ պարոն Արա Վարդանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար պարոն Լևոն Մկրտչյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար պարոն Սամվել Ֆարմանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր պարոն Աղվան Վարդանյանը, ՀՀ Արարատի մարզպետ պարոն Արամայիս Գրիգորյանը և այլ հյուրեր:
Ծրագրի նպատակն է Ղուկասավան գյուղի և շրջակա համայնքների` աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում բնակվող շուրջ 3000 երիտասարդների համար ապահովել մասնագիտական ուսուցում` գյուղում ստեղծելով ՏՏ ուղղվածության մասնագիտական կենտրոն: Ճապոնիայի կառավարությունը աջակցում է շենքի կառուցման և վերջինս ՏՏ սարքավորումներով վերազինելու գործում: Ծրագիրը իրականացվում է «Հայաստանի առաջնորդության դպրոցի» հետ համատեղ, վերջինս մշակել է ծրագրի գաղափարը և կենտրոնն ապահովելու է նշանակալից կրթական ծրագրով:
Ծրագրի անունը` Ղուկասավան գյուղում ՏՏ մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագիր
(ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան գյուղում)
Շահառու` Ղուկասավանի համայնքապետարան
Դրամաշնորհի չափը` 88,078 ԱՄՆ դոլար ( 9,688,580 ճապոնական յեն)
Դրամաշնորհի պայմանագրի ստորագրման ամսաթիվը` Փետրվարի 23, 2018
Ավանդական ընդունելության արարողություն Ավանդական պար աշակերտների կատարմամբ
աշակերտների կողմից
Պարոն Վարդանյանի ողջույնի խոսքը Դեսպան Տագուչիի շնորհավորական ուղերձը
Դրամաշնորհի պայմանագրի ստորագրումը Դեսպան Տագուչիի և պարոն Վարդանյանի
ամուր ձեռքսեղմումը
Նախարար Մկրտչյանի խոսքը Տեղի բնակչությունը ներկայացնող
աշակերտների խոսքը
Կենտրոնի կառուցման վայրը