Իկենոբո սոկատոկուի պրոֆեսոր տկն. Միդորի Յամադան անցկացրել է ճապոնական ավանդական մշակույթը ներկայացնող միջոցառում
2018/3/19
Մարտի 15-ին (հնգ) և 16-ին (ուրբ) Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը կազմակերպել էր թեյախմության և սումիէի (ճապոնական թանաքով գեղանկարչություն) ցուցադրություն և վարպետության դաս, որն անցկացրեցին տկն. Միդորի Յամադան՝ Օմօտեսենկե թեյի վարպետ և սումիէի պրոֆեսոր, և տկն. Օլգա Սելիվանովան՝ սումիէ-ի պրոֆեսոր:
«Հիկարի» հայ-ճապոնական կրթական և մշակութային կենտրոնի հետ համատեղ թեյախմության արարողություն և սումիէի ցուցադրություն և վարպետության դաս անցկացվեցին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, իսկ Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ սումիէի ցուցադրություն և վարպետության դաս:
Թեյախմության արարողության ընթացքում տկն. Միդորի Յամադան ներկայացրեց թեյախմության արարողության պատմությունը, մշակութային հիմքը, անցկացման ձևը և հիմնական գաղափարը, և մասնակիցները վայելեցին տեղում պատրաստվող կանաչ թեյ և ձեռքով պատրաստված ճապոնական քաղցրավենիք:
Սումիէի ցուցադրության և վարպետության դասի ժամանակ մասնակիցները նկարեցին հնդկեղեգ, ծաղիկներ և կենդանիներ՝ օգտագործելով նուրբ երանգավորման, մի երանգից մյուս երանգին անցնելու և այլ տեխնիկաներ՝ ստանալով ցուցումներ տկն. Միդորի Յամադայից և Օլգա Սելիվանովայից: Նրանց նկարած պատկերները ստորագրվեցին ճապոներեն իրենց անուններով, և նրանք իրենց հետ տարան դրանք:

Թեյախմության արարողության ցուցադրություն Երևանի գեղարվեստի պետական
Սումիէի ցուցադրության և վարպետության դասի ժամանակ մասնակիցները նկարեցին հնդկեղեգ, ծաղիկներ և կենդանիներ՝ օգտագործելով նուրբ երանգավորման, մի երանգից մյուս երանգին անցնելու և այլ տեխնիկաներ՝ ստանալով ցուցումներ տկն. Միդորի Յամադայից և Օլգա Սելիվանովայից: Նրանց նկարած պատկերները ստորագրվեցին ճապոներեն իրենց անուններով, և նրանք իրենց հետ տարան դրանք:
Սումիէի ցուցադրություն և վարպետության դաս Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի
Սումիէի ցուցադրություն և վարպետության դաս Երևանի գեղարվեստի պետական

Երկու օրերին էլ շատ մարդիկ ներկա գտնվեցին, և այս միջոցառումը մեծ հնարավորություն ընձեռեց թեյախմության և սումիէի միջոցով ճապոնական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը խորացնելու և դրանք փորձելու համար: