Թափուր աշխատատեղի հայտարարություն

2021/5/13
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը փնտրում է դեսպանության հասարակայնության հետ կապերի և մշակութային հարցերի բաժնի ընտրելի և որակավորված ժամանակավոր քարտուղար:
 
Պաշտոն՝ հասարակայնության հետ կապերի և մշակութային հարցերի գծով քարտուղար
Պաշտոնի տեսակը՝ ժամանակավոր
Աշխատանքի տևողությունը՝ 2021 թվականի հունիսի 21-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը
 *Ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ զննումների ընթացակարգերի և այլ պատճառներով:
Աշխատավարձը՝ ամսական շուրջ 300,000 ՀՀ դրամ
 *Աշխատավարձի առաջարկը հիմնվելու է նախորդ փորձի և որակավորման վրա, ներառյալ՝ ճապոներենի իմացությունը:
Նշում. Դեսպանությունը ներկայումս COVID-19-ի պատճառով սահմանափակում է դեսպանատանն աշխատող անձնակազմի թիվը: Քարտուղարին կարող են խնդրել աշխատել դեսպանությունում և տանը` հեռավար եղանակով, կախված իրավիճակից:
 
Պարտականություններ.
Աջակցություն հասարակայնության հետ կապերի և մշակութային հարցերի բաժնին, ներառյալ՝ հետևյալ պարտականությունները.
- մշակութային միջոցառումների կազմակերպում
- հաղորդակցություն կրթաթոշակի ուսանողների և ծրագրի դիմորդների հետ
- դեսպանության կայքում և սոցիալական ցանցերում հոդվածների և հայտարարությունների հրապարակում
- թարգմանություն և մեկնաբանություն
 
Պահանջներ.
- բարձրագույն կրթություն
- Հայաստանում աշխատանքի և կացության թույլտվություն
- անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
 *ճապոներենին լավ տիրապետող դիմորդները նախընտրելի են:
- հաղորդակցման գերազանց հմտություններ
- համակարգչային գրագիտություն
- ամուր առողջություն
 
Դիմելու ընթացակարգ
- Դիմորդները պետք է embjp@yv.mofa.go.jp էլ.փոստին մինչև 2021 թվականի մայիսի 26-ը ներկայացնեն անգլերեն դիմում-հայտը՝ լուսանկարով և մոտիվացիոն նամակով, որը բացատրում է պաշտոնին դիմելու ձեր դրդապատճառը:
- Հավանական թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի և անգլերեն գրավոր քննության, որը տեղի կունենա հունիսի սկզբին: Միայն վերջնական ցուցակում ընդգրկված թեկնածուները կտեղեկացվեն: