Նոյեմբեր 9-10, Ճապոնական ավանդական երաժշտության համերգ` նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին

2017/11/22
       Նոյեմբերի 9-ին (հինգշաբթի) և նոյեմբերի 10-ին (ուրբաթ) Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացավ ճապոնական ավանդական երաժշտության համերգ` նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Դահլիճը երկու օրն էլ լի էր հանդիսատեսով, որը վայելեց ճապոնական ավանդական երաժշտական գործիքներով` ցուգարու շամիսեն (ճապոնական կիթառ), շինոբուե (ճապոնական հնդկեղեգի ֆլեյտա), շակուհաչի (հնդկեղեգի երաժշտական գործիք) հնչեցված կատարումները` վերջիններիս արժանացնելով բուռն ծափողջունների և արձագանքների: Համերգին կատարեց նաև հայկական ավանդական դուդուկ և այլ փողային գործիքներ նվագող երաժիշտ Հայկ Կարապետյանը` համագործակցելով ճապոնացի երաժիշտների հետ:
Միաժամանակ, նոյեմբերի 10-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվեց հատուկ երաժշտական դասընթաց, որին մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին շատ ուսուցիչներ և աշակերտներ: Դասընթացի շրջանակներում ճապոնացի երաժիշտները ներկայացրեցին ճապոնական ավանդական երաժշտական գործիքները, ինչպես նաև ծանոթացան հայկական ավանդական երաժշտությանը և գործիքներին` դասընթացի ավարտին համատեղ նվագելով:


     Դեսպան Տագուչիի ողջույնի խոսքը       Հանդիսատեսով լի դահլիճը

                           

                       
                         Ճապոնացի երաժիշտների կատարումները

                           
                          
          Հայ-ճապոնական համատեղ երաժշտական կատարումը

                                 

 Արդյունավետ դասընթացը Ալ.Ապենդիարյանի անվան երաժշտական դպրոցում