Նոյեմբերի 29-ին և 30-ին տեղի ունեցավ ճապոնական թմբուկի համերգ՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին
Դահլիճը լեփ-լեցուն էր երկու օրն էլ։ Ներկաները վայելում էին ճապոնական ավանդական երաժշտական գործիքների կատարումները, որոնք արժանացան խանդավառ ծափողջույնների և գնահատանքի։ Վանաձորում «Հորովել» երգ ու պարի անսամբլի անդամները, որպես հատուկ հյուր, հանդես եկան կատարումով, որի արդյունքում երկու երկրների երաժիշտների միջև հիանալի համագործակցություն ստացվեց։
Բացի այդ՝ նոյեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում վարպետության դաս կազմակերպվեց, որի ընթացքում ներկայացվեց ավանդական երաժշտական գործիքներ նվագելու եղանակը։ Ավելին, ճապոնացի երաժիշտները դպրոցի աշակերտերի հետ համատեղ ելույթով հանդես եկան։
Դեսպան Տագուչիի ողջույնի խոսքը Մշակույթի փոխնախարար Ներսես
Տեր-Վարդանյանի ողջույնի խոսքը
Ներկաները դահլիճում Հայ-ճապոնական համատեղ ելույթ
Ճապոնացի երաժիշտների ելույթը Վարպետության դաս Սպենդիարյանի
անվան երաժշտական դպրոցում