Ճապոնիայի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև հայտագրերի կնքում և փոխանակում Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի շրջանակներում
2019/2/26
Փետրվարի 25-ին ՀՀ Կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի ունեցավ հայտագրերի կնքում և փոխանակում Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի շրջանակներում։
Դրամաշնորհի մասին համաձայնագիրը ստորագրեցին դեսպան Ջուն Յամադան և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ պրն․ Դմիտրի Մարիյասինը` ՀՀ փոխվարչապետ պրն․ Մհեր Գրիգորյանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պրն․Շոմբի Շարփի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պրն․Տիգրան Մուկուչյանի և այլոց ներկայությամբ։
Հայաստանում ժողովրդավարությանն ու ընտրական բարեփոխումներին աջակցելու նպատակով Ճապոնիայի կառավարությունը կտրամադրի 1 միլիոն դոլար (մոտ 114 միլիոն իեն) ընտրողների ինքնությունը հաստատող սարքերով ապահովելու և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար, որը կիրականացվի ՄԱԶԾ-ի կողմից:
Ակնկալվում է, որ այս համագործակցությամբ կստեղծվի ժողովրդավարական, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացման համակարգ, որը կնպաստի տնտեսական աճի և տարածաշրջանային զարգացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ բարելավմանը: