Դաշնակահարուհի Անահիտ Ներսեսյանը պարգևատրվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի 2020 թվականի գովասանագրով
2021/2/1
2020թ.-ի դեկտեմբերի 1-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, թե ովքեր են պարգևատրվելու Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի 2020 թվականի գովասանագրերով: Դեսպան Յամադան հանձնել է մրցանակը Հայաստանից պարգևատրված տիկին Անահիտ Ներսեսյանին 2021 թվականի հունվարի 28-ին:
Արտաքին գործերի նախարարի գովասանագրերը շնորհվում են միջազգային ասպարեզում ակնառու ձեռքբերումներ ունեցած անհատներին և խմբերին`գնահատելու նրանց ներդրումը Ճապոնիայի և այլ երկրների միջև բարեկամության խթանման գործում: Գովասանագրի նպատակն է նաև խթանել ճապոնական հասարակության ըմբռնումն ու աջակցությունն վերջիններիս գործունեության վերաբերյալ:
Տիկին Ներսեսյանը Հայաստանի ամենահայտնի դաշնակահարուհիներից մեկն է, ով 1980 թ.-ին ոսկե մեդալով է պարգևատրվել Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթում: Տիկին Ներսեսյանը նպաստել է ճապոնացի դաշնակահարների հմտությունների և գեղարվեստական զգացմունքների բարձրացմանը մենահամերգների, ինչպես նաև կրթական գործունեության միջոցով Տոկիոյի արվեստի համալսարանում և Տոկիոյի երաժշտական քոլեջում՝1994 թ.-ին Ճապոնիա կատարած առաջին այցից ի վեր: Նրա ուսանողների թվում են դաշնամուրի միջազգային մրցույթների մեդալակիրներ, այդ թվում` Ճապոնիայի և Հայաստանի միջև երաժշտության փոխանակմանը նպաստող Ճապոնիայում Կոմիտասի անվան երաժշտական ընկերության նախագահ պրն. Տակահիրո Ակիբան: Տիկին Ներսեսյանը երաժշտության միջոցով նպաստել է Ճապոնիայի և Հայաստանի միջև մշակութային, ինչպես նաև մարդկային փոխանակումների խթանմանը, որը վառ ընդգծվել է Մեծ Հանշին-Ավաջիի երկրաշարժի զոհերին նվիրված համերգով:
Տիկին Ներսեսյանը պարգևատրվել է ԱԳ նախարարի գովասանագրով՝ երաժշտության միջոցով Ճապոնիայի և Հայաստանի միջև փոխըմբռնումը խթանելու համար: