Մարտի 11-ին (Շաբ) պարոն դեսպանը ք. Սպիտակում ներկա է գտնվել Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի 7-րդ տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակման արարողությանը

2018/3/20
       Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած Մեծ երկրաշարժից 7 տարի անց մարտի 11- ին Հայաստանի հյուսիսում գտնվող Սպիտակ քաղաքում Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանի (խաչքարի) առջև տեղի ունեցավ զոհերի հիշատակման արարողություն, որին ներկա են գտնվել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան՝ պարոն Տագուչին կնոջ հետ, իսկ հայկական կողմից Արտակարգ իրավիճակների փոխնախարար՝ պարոն Դավիթ Կարապետյանը, հրդեհային ծառայության փոխտնօրեն՝ պարոն Վրեժ Գաբրիելյանը, Սպիտակի փրկարարական ծառայության պետ՝ պարոն Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետ՝ պարոն Արթուր Նալբանդյանը, Սպիատկի քաղաքապետ՝ պարոն Գագիկ Սահակյանը, ինչպես նաև Սպիտակի քաղաքացիները և փրկարար ծառայության աշխատակիցները: Խաչքարին ծաղկեմատույցի արարողությանը մասնակցեցին մոտ 50-60 հոգի:
 
       Մանրամասներ անցյալում տեղի ունեցած այս հիշատակման արարողությունների մասին կարող եք գտնել այստեղ.
https://www.am.emb-japan.go.jp/itpr_am/b_000108am.html

  
                 
       Դեսպան Տագուչիի խոսքը                                        Արտակարգ իրավիճակների փոխնախարար             Սպիտակի քաղաքապետ Գագիկ
                                                                                                        Դավիթ Կարապետյանի խոսքը                                    Սահակյանի Խոսքը


               
 Դեսպան Տագուչիի և արտակարգ իրավիճակների
փոխնախարար Դավիթ Կարապետյանի ոգեկոչումը